Միտք 4 տարի առաջ - 23:14 20-04-2022

Վահան Քերոբյան. «չիրացված» երաժշտական պրոդյուսերը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հերթական անգամ ոգեւորվել է՝ այս անգամ էլ Գարուի համերգի վաճառված տոմսերից: Այսինքն՝ կրկին մի բանից, որի հետ բնավ կապ չունի: «Այս տարի (և այսուհետև) պլանավորում ենք էապես հարստացնել մշակութային կյանքը և ինքներս մեզ ու զբոսաշրջիկներին առաջարկել ոչ միայն հացիվ, այլև բանիվ։ Գարուի համերգն արդեն իսկ անշլագով է սկսվում, տոմսերը համարյա սպառված են»,- ֆեյսբուքի իր էջում ազդարարել է նա՝ խոստանալով առաջիկայում էլ այլ գերաստղերի համերգների մասին հայտնել:

Թեեւ Վահան Քերոբյանը այլ ոլորտ է ղեկավարում, բայց տնտեսականի փոխարեն մշակութային ջիղն է նրա մոտ պրկվել, եւ հետո ի՞նչ տարբերություն, եթե մարդը երկու ոլորտներից էլ գլուխ չի հանում: Կարեւորը ցանկությունները բարի են՝ տուրիզմի ֆանտաստիկ՝ 319 % աճ, խցանումների շնորհիվ՝ նաեւ տնտեսական աճ ու այսպես շարունակ:

Կամ գուցե մարդը հեռահար նպատակներ ունի՝ էկոնոմիկայի նախարարությունը հետագայում միացնել ԿԳՄՍ նախարարությանը եւ ստեղծել միասնական ԷԿԳՄՍ մեգանախարարություն: Ի վերջո, երկու ոլորտներն էլ անմխիթար վիճակում են: Եթե դա էլ չստացվի, գուցե նախարարություններով փոխանակվեն Վահրամ Դումանյանի հետ, հատկապես, որ նա էլ իր ղեկավարած ոլորտում չտեսնված հաջողությունների չի հասել:

Վահան Քերոբյանն, իրոք, ափսոս է, մարդն իբրեւ երաժշտական պրոդյուսեր չիրացված մեծ պոտենցյալ ունի, որը մսխվում է էկոնոմիկայի նախարարի հակամշակութային պաշտոնում: Իսկ ինչքան լավ կլիներ, որ գոնե պաշտոնաթողությունից հետո նա հնարավորություն ունենար ստեղծելու «Մենյու» պրոդաքշըն ու հրավիրելու իր երազած գերաստղերին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում