Արտաքին 4 տարի առաջ - 21:43 20-04-2022

Երուսաղեմում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ

Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ հրապարակելով լուսանկարներ երթից:

Երթի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել: Այնուհետև երթի մասնակիցները, ովքեր քայլերթին մասնակցել են «Մենք քայլում ենք՝ հանուն արդարության» գրությամբ պաստառով և Հայաստանի Հանրապետության դրոշներով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել:

Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց: Նույն օրը՝ երեկոյան հիշատակի միջոցառում կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով