Արտաքին 4 տարի առաջ - 13:06 20-04-2022

Ուկրաինայում ռազմական գործողության երկրորդ փուլը կարող է ավելի հաջող լինել ՌԴ-ի համար. Bloomberg

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության նոր փուլը կարող է ավելի հաջող լինել, քան նախորդը, գրում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով, երկրի արևելքում Կրեմեննայա քաղաքն արդեն ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ է անցել հրետանային զանգվածային հարվածներով զուգորդված հարձակման արդյունքում:
«Ռուսական նոր հարձակման ժամանակ ուկրաինական զորքերը կարող են շրջապատման մեջ հայտնվել»,- ասվում է տեքստում։ Ըստ մեկնաբանների, խոսքը Դոնբասի հյուսիսում գտնվող Ուկրաինայի ԶՈւ ուժերի մասին է, որտեղ կենտրոնացած է տարածաշրջանում գտնվող ուկրաինական խմբավորման մոտ 40%-ը։
Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն ոչնչացնել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքը, ինչը խնդիրներ է ստեղծում ուկրաինական բանակին Դոնբասում արևմտյան զենք մատակարարելու համար: Այն երկաթուղով տեղափոխվում է Լեհաստանից. արևմուտքից արևելք ընդհանուր երթուղին ավելի քան 1000 կմ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան