Ներքին 4 տարի առաջ - 00:25 20-04-2022

Խնածախ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել

Ապրիլի 18-ին` ժամը 18:55-ին, Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Խնածախ գյուղում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում, Խնածախ-Ստեփանակերտ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին` կամրջի հարևանությամբ, Ստեփանակերտ քաղաքի 31-ամյա բնակիչ Գ.Մ.-ն վարելով «Վոլկսվագեն գոլֆ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախ և գլորվել ձորը, ինչի հետևանքով ուղևոր` Ն.Պ.-ն (ծնված 1986թ.) ստացած մարմնական վնասվածքով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։

Անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և անջատել մարտկոցը:

Անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո փրկարարներն ու ոստիկանները վերադարձել են մշտական տեղակայման վայր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան