Ներքին 4 տարի առաջ - 18:27 19-04-2022

Մենք բոլոր թեմաներն էլ ազատորեն քննարկում ենք. Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ի փողոցային պայքարի դուրս գալու հավանականության մասին

Եթե մենք որոշենք որևէ բան անել, այդ մասին կհայտարարենք: Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայ ազգային կոնգրեսը նույնպես դուրս գա փողոցային պայքարի՝ իշխանափոխության պահանջով:
Հարցին՝ արդյոք այդ թեմայով քննարկում կա՞ կուսակցությունում, նա պատասխանեց. «Ինչպես եք պատկերացնում կուսակցություն, որտեղ չկան քննարկումներ, մենք բոլոր թեմաներն էլ ազատորեն քննարկում ենք»:
Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ից Ազատության հրապարակում է, ցանցային պայքար սկսելու մասին հայտարարել է նաև «Հայաստան» խմբակցությունը, այսօր կուսակցության գործունեության դադարեցման և փողոցային պայքար սկսելու մասին է հայտարարել նաև «5165» շարժումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան