Ներքին 4 տարի առաջ - 18:20 19-04-2022

Ով է «Իմ քայլի» ավագանու՝ «Վաքո» մականունով նոր անդամը

Երևանի ավագանու այսօրվա նիստի մեկնարկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, թե ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամ դադարեցված մանդատները տրվել են Էդգար Զաքարյանին և Վարսենիկ Ուզունյանին։ «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը նախ շնորհավորեց ավագանու նոր անդամներին, ապա ավելացրեց. «Ինչքան եք ստորացնում ավագանու դերը, դրա մասին չեմ խոսի, նաև չեմ խոսի, թե ինչքան ամոթ եմ զգում արդեն այս դահլիճում նստելիս։ Բոլորս արդեն կարող ենք մեր վեշմեշոկը հավաքել, նաև դուք, պարոն քաղաքապետ, գնալ տուն, քանի որ բոլորս ունենք «Վաքո» մականունով ավագանու նոր անդամ»։ Անի Խաչատրյանը նկատի ուներ Վարսենիկ Ուզունյանին, որին բոլորը «Վաքո» մականունով են ճանաչում։

Oragir.news-ը տեղեկացավ, որ Վարսենիկ Ուզունյանը «Իմ քայլը» խմբակցության քարտուղարուհին էր, այժմ էլ դարձավ իշխանական խմբակցության ավագանու անդամ, եղել է նաև ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի օգնականը։ Ուզունյանի կենսագրությունը ներկայացում ենք ստորև. «2021թ. հոկտեմբերից-մարտ եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանի հասարակական հիմունքով օգնական: 2018թ. հունիս-2019թ. դեկտեմբեր հանդիսացել է «Be-live-it» ՍՊԸ-ի բաժնետեր: 2018թ. հունիս-2018թ. հոկտեմբեր աշխատել է «Վերադարձ» հիմնադրամի գրասենյակում՝ որպես տեքստային մենեջեր: 2019-2020թթ. աշխատել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում՝ որպես գործավար: 2020 -2022թթ. աշխատել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում՝ որպես գործավար: 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ»:

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»