Արտաքին 4 տարի առաջ - 12:17 19-04-2022

Մարիուպոլում սկսվել է «Ազովստալի» գրոհը

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները հաղորդել են «Ազովստալ» մետալուրգիական կոմբինատի վրա սկսված գրոհի մասին։ Սա քաղաքում ուկրաինական դիմադրության հիմնական օջախն է։
«Հատուկ այս օբյեկտի գրոհի համար ընտրված գրոհային խմբերն արդեն մասամբ սկսել են աշխատանքը,- «Ռոսիա 24»-ի եթերում ասել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը:- Այս հարցում մեզ զգալի օգնում են ռուսական ավիացիան և հրետանին։ Հուսով ենք, որ մոտ ապագայում ուկրաինացի ժողովրդի այս կեղծ պաշտպանները կհանձնվեն, մարդիկ հանգիստ շունչ կքաշեն, և մենք այլևս երբեք չենք լսի Մարիուպոլի խաղաղ բնակչության տառապանքների մասին»։
«Ազովստալը» մինչ այժմ վերահսկվում էր Ուկրաինայի զինված ուժերի, մասնավորապես՝ ծովային հետևակի 36-րդ բրիգադի և «Ազով» գնդի կողմից:
Երկուշաբթի օրը Մարիուպոլի պարեկային ոստիկանության ղեկավար Միխայիլ Վերշինինը CNN-ին հայտնել էր, որ «Ազովստալի» տարածքում մոտ 1000 մարդ է պատսպարվում՝ հրթիռակոծությունից և օդային հարվածներից պաշտպանվելու նպատակով։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը դիմել էր ՌԴ իշխանություններին՝ խաղաղ բնակիչների համար Մարիուպոլից Բերդյանսկ մարդասիրական միջանցք բացելու պահանջով։ Երեքշաբթի առավոտյան նա հայտնել էր, որ մարդասիրական միջանցքներ այդպես էլ չեն բացվել։
Միաժամանակ Բասուրինը «Ազովստալի» տարածքում խաղաղ բնակիչների գտնվելու մասին տեղեկատվությունը կեղծ էր անվանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան