Արտաքին 4 տարի առաջ - 22:42 18-04-2022

Իտալիան զենք կմատակարարի Ուկրաինային

Իտալիայի խորհրդարանը գրեթե միաձայն որոշել է զենք ուղարկել Ուկրաինա: Այս մասին վարչապետ Մարիո Դրագին ասել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում։

«Խորհրդարանում զենք ուղարկելու որոշումն ընդունվեց գրեթե միաձայն, հարցի դրույթները պարզ են՝ մի կողմից հարձակման ենթարկված ժողովուրդ է, մյուս կողմից՝ ագրեսորի բանակը: Ո՞րն է տուժողներին օգնելու լավագույն տարբերակը: Պատժամիջոցներն անհրաժեշտ են ագրեսորին թուլացնելու համար, բայց դրանք չեն կարող կարճաժամկետ հեռանկարում կանգնեցնել զորքերը: Դրա համար մենք պետք է ուղղակիորեն օգնենք ուկրաինացիներին, ինչը և անում ենք»,- ընդգծել է Դրագին:

Նա նշել է, որ դա չանելը հավասարազոր կլինի ուկրաինացիներին ասելու՝ «հանձնվեք, ընդունեք ստրկությունն ու հնազանդությունը»։ Իսկ դա, ինչպես պնդում է Դրագին, հակասում է համերաշխության եվրոպական արժեքներին։

Ըստ Իտալիայի վարչապետի՝ նա մինչև վերջ հույս ուներ, որ ռուսական ներխուժումը տեղի չի ունենա, բայց դա իրեն չզարմացրեց՝ հաշվի առնելով Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը և «Լեհաստանում, Հունգարիայում, Չեխոսլովակիայում Խորհրդային Միության արածի նախադեպերը»։

Դրագին նշել է, որ ուրիշների նման ի սկզբանե հավանական էր համարում Ռուսաստանի արագ հաղթանակը, որը վտանգի տակ կդներ նաև հարևան պետությունները, բայց դա տեղի չունեցավ, և «չկան նշաններ, որ ուկրաինացի ժողովուրդը կարող է ընդունել ռուսական օկուպացիան»:

Նա «անմարդկային» է անվանել ռուսական բանակի գործողությունները Բուչայում, սակայն հավելել է, որ «ցեղասպանություն» կամ «ռազմական հանցագործություններ» տերմինները «ճշգրիտ իրավաբանական նշանակություն ունեն», և ժամանակ է անհրաժեշտ՝ որոշելու, թե որ բառերն են լավագույնս համապատասխանում իրավիճակին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար