Ներքին 4 տարի առաջ - 20:29 18-04-2022

Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ես ինչո՞վ պետք է զբաղվեմ․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր ասուլիում, պատասխանելով «Armenia.today»-ի հարցին, թե այս պայքարը արդյոք հանուն Արցախի է, թե հանուն իշխանափոխության, և հնարավոր է արդյոք, որ խորհրդարանական մանդատները «Պատիվ ունեմ» խմբակցությունը վայր դնի, նկատեց․ «Այս պայքարը հանուն հայի է, հանուն հայկականության, հանուն հայի լինել չլինելու, հանուն Արցախի և հանուն Հայաստանի։ Այս պայքարը ընդհանրապես հանուն իշխանության չէ։ Այն մեկ նպատակ է հետապնդում՝ հզոր երկիր, անկախ Արցախ, իր հողի վրա անվտանգ ապրող հայ մարդ։ Մեր պայքարը դրա մասին է, բայց այդ ամենին հասնելու համար մենք պետք է լուծենք մի միջանկյալ խնդիր․ պետք է այս իշխանությունների հեռացնենք։ Այս խնդիրը լուծելուց անմիջապես հետո մենք կհասնենք այդ նպատակին։

Ինչ վերաբերում է մարդատները վայր դնել կամ չդնելուն, համարեք՝ դրել ենք։ Այստեղ ենք՝ փողոցում, խորհդարանում չենք, ժողովրդի հետ ենք։ Կանգնած ենք գետնին, ամեն օր շփվում ենք ժողովրդի հետ, և ես իմ մասով կարող եմ ասել՝ ես այլևս խորհրդարանում, չեմ կարծում, ինչ պետք է անեմ, ինչ քննարկեմ, ինչի մասին խոսեմ։ Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ՝ այլևս ինչով պետք է զբաղվեմ։ Այնպես որ, մանդատ վայր դնել կամ չդնելը տեխնիկական հարց է։ Բայց այնուամենայնիվ, իշխանափոխությունը իրականացվելու է խորհրդարանում։ Փողոցի ճնշման տակ, իշխանափոխությունը տեղի է ունենալու խորհրդարանում, և այդ մանդատները մեզ պետք են գալու այդ գործը ավարտին հասցնելու համար»,- ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով