Արտաքին 4 տարի առաջ - 15:26 18-04-2022

ՌԴ սննդամթերք արտադրողները խնդրում են չարգելել բեռնատարների մուտքը Եվրոպայից

Սննդամթերք արտադրողները Ռուսաստանի կառավարությանը խնդրում են չարգելել եվրոպական բեռնատարների մուտքը երկիր՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով սննդամթերք արտադրողներին միավորող ութ ասոցիացիաների նամակին՝ ուղղված վարչապետ Միխայիլ Միշուստինին։

Այդպիսի որոշումը, նրանց կարծիքով, վերջնականապես սննդի արդյունաբերությունը կթողնի առանց օտարերկրյա բաղադրիչների, որոնք չեն հայտնվել արգելքի տակ։ Բացի դրանից, այն սպառնում է կոտրել արտադրական շղթաները, քանի որ զգալի ժամանակ կպահանջվի հումքի մատակարարներին փոխարինելու և նոր լոգիստիկ միջանցքներ ստեղծելու համար, զգուշացնում են շուկայի մասնակիցները։

Նամակի հեղինակները նշում են, որ նույնիսկ առանց արգելքի իրավիճակը ոլորտում բարդ է. եվրոպացի փոխադրողները ձեռնպահ են մնում Ռուսաստան ապրանքներ մատակարարելուց՝ վախենալով պատժամիջոցների սահմանման դեպքում բեռնատարների առգրավումից։

Նամակը, մասնավորապես, ստորագրել են Սննդամթերքի բաղադրիչներ արտադրողների միության, Գարեջուր արտադրողների ասոցիացիայի, «Սոյուզմոլոկո»-ի, «Ռուսպրոդսոյուզ»-ի, «Սոյուզնապիտկով»-ի ղեկավարները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով