Ներքին 4 տարի առաջ - 21:41 17-04-2022

Անհասկանալի է, թե ինչի են վրանը «բերման ենթարկում», ինչ իրավական գործընթաց է վրանի առկայությունը նստացույցի վայրում արգելելը․ փաստաբան

Տեսանք միայն, որ ինչ-որ վրան են տեղավորում ոստիկանական գազելի մեջ։ Անհասկանալի է, թե ինչի են վրանը «բերման ենթարկում», որովհետև ես այսքան տարիների ընթացքում այդպես էլ չհասկացա, թե ինչ իրավական գործընթաց է վրանի առկայությունը նստացույցի վայրում արգելելը, դա որևէ պատճառաբանություն ունենալ չի կարող, ինչո՞ւ պետք է վրանը նստացույցի վայրում չլինի, անհասկանալի է։ Այս մասին Ազատության հրապարակում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Մենք 3 տարի է տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում խաղաղ հավաքների հետ Հայաստանում։ Ոչ մի տրամաբանություն ոստիկանության գործողություններում պետք չէ փնտրել։ Կամ այս խաղաղ հավաքները պետք է հասնեն այն տրամաբանական վերջակետին, որի համար իրենք արվում են, կամ մենք անընդհատ բախվելու ենք այն իրավիճակին, որ տեսնում ենք, այստեղ իրավական գործընթաց կամ բացատրություն փնտրելն անիմաստ է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան