Արտաքին 4 տարի առաջ - 09:39 16-04-2022

Գերմանիայի փոխկանցլերը հրաժարվել է տանկեր ուղարկել Ուկրաինա. Politico

Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը հրաժարվել է Ուկրաինա տանկեր ուղարկելու պահանջներից։ Այս մասին գրում է Politico-ն։

Նշվում է, որ Հաբեկը փոխել է իր կարծիքը Բեռլինում իշխող կուսակցությունների ներսում ծագած տարաձայնությունների ֆոնին, թե որքանով արժի ակտիվորեն խառնվել ուկրաինա-ռուսական հակամարտությանը։

Ավելի վաղ Հաբեկը հայտարարել էր, որ ուկրաինական բանակին օգնությունը պետք է հասցվի արագ՝ ի պատասխան տանկեր և հրետանի մատակարարելու Կիևի խնդրանքի:

«Բառացիորեն երեկ փոխելով իր հռետորաբանությունը՝ Հաբեկը պաշտպանել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի գիծը»,- գրում է պարբերականը։

Հաբեկը նաև հիշատակել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների այն մտահոգությունը, որ արևմտյան արտադրողների կողմից ժամանակակից տանկերի մատակարարումը Արևմուտքը կարող է «թիրախ» դարձնել Ռուսաստանի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան