Արտաքին 4 տարի առաջ - 12:14 15-04-2022

Անկարան կոշտ է արձագանքել Թուրքիայում մարդու իրավունքների մասին ԱՄՆ-ի զեկույցին

Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները, գրում է ermenihaber-ը:

Հայտարարության մեջ նշվել է, որ ինչպես այս թեմայով ԱՄՆ-ի նախկին զեկույցներին, այս զեկույցին ի պատասխան թուրքական կողմը հայտարարում է, որ երկրում առկա է բավարար կամք մարդու իրավունքների պաշտպանության ու զարգացման ուղղությամբ:

Ավելին, Անկարան Վաշինգտոնին կոչ է արել մարդու իրավունքների հարցում կենտրոնանալ հենց ԱՄՆ-ում տիրող իրավիճակի վրա և վերջ դնել ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ մեկ այլ ահաբեկչական կազմակերպության շոշափուկների (նկատի է առնվում Սիրիայի քրդական կազմակերպություններին, որոնց Անկարան համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորումներ) հետ համագործակցությանը:

Նշենք, որ ԱՄՆ-ի պետքարտուղարության հրապարակած զեկույցում նշվել էր Թուրքիայիում տեղի ունեցող մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մասին:

Հիշատակվել էին Թուրքիայի Բողազըջը համալսարանում 2021թ.-ին տեղի ունեցած բողոքի ակցիաները և դրան հաջորդած մասսայական ձերբակալությունները:

Նշվել է, որ առ այսօր կալանավորված է մնում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք իրավապաշտպան Օսման Քավալան, Թուրքիայի քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչներ:

Զեկույցում խոսվել էր Թուրքիայում մամուլի և խոսքի ազատության վատթար վիճակի, մասնավորապես մի շարք անկա լրագրողների ձերբակալությունների ու խոսքի ազատության սահմանափակումների մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»