Արտաքին 4 տարի առաջ - 10:44 15-04-2022

Սաուդյան արքայազնը մերժել է Twitter-ի 100% բաժնետոմսերը գնելու Իլոն Մասկի առաջարկը

Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բեն Թալալ Ալ Սաուդը, որը Twitter-ի խոշորագույն բաժնետերերից է, մերժել է մոլորակի ամենահարուստ մարդու՝ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի՝ սոցցանցի գնելու առաջարկը:
«Ես չեմ հավատում, որ Մասկի առաջարկած գինը (մեկ բաժնետոմսի դիմաց 54.20 դոլար) մոտ է Twitter-ի իրական արժեքին՝ հաշվի առնելով ընկերության աճի հեռանկարները: Որպես Twitter-ի խոշոր և երկարաժամկետ բաժնետերերից մեկը, ես մերժում եմ այս առաջարկը»,- ​​գրել է նա Twitter-ում։
Արքայազնը և նրա Kingdom Holding Company (KHC) ներդրումային ընկերությունը Twitter-ի 5.2% բաժնեմասի սեփականատերն են:
Ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Իլոն Մասկը Twitter-ի ամենախոշոր բաժնետերն է. նրան է պատկանում սոցցանցի բաժնետոմսերի 9.2%-ը։ Twitter-ի ղեկավարությունը նրան առաջարկել էր մտնել տնօրենների խորհուրդ, սակայն նա հրաժարվել էր։
Ապրիլի 14-ին Մասկը Twitter-ին առաջարկել է 43 միլիարդ դոլարով (կամ մեկ բաժնետոմսի դիմաց 54.20 դոլարով) իրեն վաճառել ընկերությունը: Գործարարը հայտարարել է, որ, իր կարծիքով, ներկայիս կառուցվածքով ընկերությունը ոչ կարող է բարգավաճել, ոչ ծառայել ազատ խոսքի նպատակներին, հետևաբար պետք է պետականից վերածվի մասնավորի։ Մասկը մեկ բաժնետոմսի համար 38%-ով ավելի բարձր գին է առաջարկել, քան դրա արժեքն էր ընկերության բաժնետերերի թվում լինելու նրա հայտարարության նախօրեին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան