Արտաքին 4 տարի առաջ - 09:22 15-04-2022

Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը. ԱՄՆ պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա խաղաղ բանակցությունները և պատրաստ է օգնել երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հաստատմանը: Այդ մասին ամենօրյա ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանման մեր հանձնառությանը և ինչպես գիտեք պետքարտուղար Բլինքենի հաղորդագրություններից՝ մենք ողջունել ենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հանդիպումը ապրիլի 6-ին Բրյուսելում՝ ներառյալ դրական առաջընթացը խաղաղ բանակցությունների նախապատրաստման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցերում: Ինչպես պետքարտուղարն ընդգծել է դրանից մեկ օր առաջ երկու առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում՝ մենք շարունակում ենք խրախուսել հետագա խաղաղ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, և պետքարտուղարը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել բանակցություններին երկկողմ ձևաչափով և համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության հասնելու հարցում»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի