Ներքին 4 տարի առաջ - 15:21 14-04-2022

Այո, իհարկե, վերականգնելու ենք. Աշոտ Աղաբաբյանը՝ Ազգալդյանի կիսանդրին վերականգնելու մասին

Արցախյան ազատամարտի հայազգի հրամանատար, «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կիսանդրին, որը տեղադրվել էր 2002թ.-ի դեկտեմբերի 11-ին Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում, ենթարկվել է վանդալիզմի. անհայտ անձը կամ անձինք կոտրել են Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրու քթի հատվածը։

Թեմայի շուրջ oragir.news-ը զրուցեց Լեոնիդ Ազգալդյանի զինակից ընկերոջ՝ Աշոտ Աղաբաբյանի հետ, ով միաժամանակ հանդիսանում էր կիսանդրու տեղադրման հովանավորը։ Ցանկանում էինք հասկանալ, թե նա տեղյակ է կիսանդրու վնասման մասին, ինչ կարող է ասել այդ թեմայի շուրջ, ինչպես նաև՝ կապ տեսնո՞ւմ է ՔՊ-ական պատգամավորների, ԱԺ-ում վերջին օրերին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին արած հայտարարությունների և կատարվածի միջև։ Աղաբաբյանը ասաց, որ մեզանից է տեղեկանում կատարվածի մասին, իսկ մեր այն հարցին, թե ինչ-որ միջոցներ ձեռնարկելո՞ւ են կիսանդրին վերականգնելու համար, պատասխանեց. «Այո, իհարկե վերականգնելու ենք»։

Իսկ կատարվածի և ՔՊ-ականների արած հայտարարությունների միջև կապի առկայության մասին Աղաբաբյանն ասաց. «Ճիշտն ասած, երկար ժամանակ է՝ լրատվամիջոցների աշխատանքին չեմ հետևում, չեմ լսել այդ հայտարարությունները և չգիտեմ՝ ինչի արդյունք են այդ հայտարարությունները, ով է ասել և ինչի համար»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով