Ներքին 4 տարի առաջ - 14:05 14-04-2022

Ես Եռաբլուր չեմ գնում, որ նյարդային չոլախությունս չսկսի ու չալիկի կարիք չունենամ․ հոգեբան

Հոգեբան Արամ Մելքոնյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատերազմը ահավոր էր։
Մասնակցել եմ ու իմ մասնագիտությամբ երկու հատ պատվոգիր եմ ստացել. ստացել եմ, որովհետև զինվորագրվածներին դուխ էի տալիս որ կռվելու գնան ու պատերազմից խաթարվածներին օգնում էի, որ հետ տրավմատիկ սթրեսային խանգարումներից չխաթարվեն ու էլի շարք վերադառնան։
Հիմա էդ երեք միլիոնանոց տունգանքի արժանին ասում ա, որ «կարող էր պատերազմը դադարեցնել»
Ես Եռաբլուր չեմ գնում, որ նյարդային չոլախությունս չսկսի ու չալիկի կարիք չունենամ, ամեն անգամ պատերազմի ուժասները հիշելուց զապոյ եմ ուզում գնամ, բայց զոռով ինձ պահում եմ, իսկ էդ ընտրվածը վարչապետը ասում ա, որ կարար նենց աներ, որ զոհեր չլինեին։
Ահավոր արժեզրկվում են պատվոգրերս ու Ես ուզում եմ դրանք ճղրտեմ ու վառեմ, բայց ինձ զապոյի տանող տանող երիտասարդների մահերն ու տանջանքները, ափսոս, չեմ կարա չեղարկեմ…
Պատերազմի ավարտից հետո իմ հետտրավմատիկներին դուրս գրեցի ու մի ամիս չէի կարում զին հոսպիտալ գործի գնալ, որտև երես չունեի ու չէի կարա բացատրեմ, թե խի սենց եղավ։
Ու հիմա կա մեկը, ով ասում ա, կարար նենց աներ, որ զոհեր, վիրավորներ ու տրավմատիզացվածներ չլինեին։
Հանրային չեմ քրֆի, բայց իմ բառապաշարը գիտեք ու կարաք պատկերացնեք ինչեր նկատի ունեմ։
Պատերազմը քաք ա, բայց էդ քաքից էլի ա լինելու։
Ոչ մեկ չի ուզում, բայց լինելու ա` պետք ա կամ ավելի լավ պատրաստվել, կամ էլ համակերպվել, որ թուրքի բայրամին ծառից կախված խրթվիլակ ենք լինելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»