Ներքին 4 տարի առաջ - 12:48 14-04-2022

Միշտ չէ, որ կոնֆլիկտները կախված են բուն կոնֆլիկտի մեջ ներգրավված սուբյեկտներից. Վիլեն Գաբրիելյան


ԱԺ-ում շարունակում է քննարկվել ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2021 թվականի տարեկան զեկույցը։

Իշխանական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ վարչապետի երեկվա ելույթի ու անկեղծության համար նույնպես շնորհակալ է։

«Ոմանց մոտ գերիշխում են մեծամտությունը, անսահման պաթոսը, անզուսպ էմոցիաները, այլ ոչ թե գործողությունների պրագմատիկ հաշվարկը։ Հենց այդ է պատճառը, որ մենք մեր առջև դնում ենք հստակ իրատեսական նպատակներ, այլ ոչ թե բաժակաճառային երազանքներ, ինչի վառ ապացույցն են մե ընդդիմադիրները։ Նրանք հետևում են իրենց հին կարգախոսին՝ դեմ ըլլալով՝ կողմ են։ Ուզում եմ երկու կարևոր բան շեշտադրել: Առաջինը՝ մեր պետության հիմքերի տակ դրված են եղել բազմաթիվ կեղծիքներ և միֆեր։ Նմանատիպ միֆերի դեմ ես և իմ ընկերները պայքարել ենք և շարունակում ենք պայքարել։ Իմ պատկերացմամբ՝ գիտակցված իրավունքն է ծնում ուժ։ Երբ մենք խոսում ենք խաղաղության դարաշրջանի մասին՝ հատկապես ներկայիս ապատեղեկատվության հսկայական հոսքերի մեջ, մենք պետք է ֆիքսենք, որ միշտ չէ, որ կոնֆլիկտները կախված են բուն կոնֆլիկտի մեջ ներգրավված սուբյեկտներից ,և մենք դա շատ լավ ընկալում ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով