Արտաքին 4 տարի առաջ - 23:32 13-04-2022

Բելգորոդի մարզում ռուս զինվորականը կրակ է բացել ծառայակիցների վրա

Բելգորոդի մարզում ռուս զինվորականը ծառայողական ատրճանակից կրակ է բացել ծառայակիցների վրա։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում են տեղական Fonar.tv հրատարակությունը և ASTRA տելեգրամյան ալիքը։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը 42-ամյա ավագ ենթասպա է, միջադեպի ժամանակ հարբած է եղել։ 21-ամյա եֆրեյտորը վիրավորվել է, ևս մեկ՝ 24-ամյա եֆրեյտորը տեղում սպանվել է։ Կրակողի ձերբակալության մասին չի հաղորդվում։

Բելգորոդի շրջանը գլխավոր ուղղություններից մեկն է, որտեղից ռուսական զորքերը ներխուժել են Ուկրաինայի տարածք։ Այժմ այնտեղ տեղակայվում են ռուսական բանակի տասնյակ ստորաբաժանումներ։ Ենթադրվում է, որ կասկածյալը ծառայում է Կանտեմիրովսկայա դիվիզիայի կազմի մեջ մտնող 423-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդում։

Ռուսական բանակը և պաշտոնական այլ աղբյուրներ չեն մեկնաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով