Ներքին 4 տարի առաջ - 23:17 13-04-2022

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-13-ը անցկացվել են մասնագիտական վարժանքներ

Հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում ապրիլի 11-13-ը անցկացվել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, տեսական և գործնական պարապմունքների միջոցով կատարելագործվել են անձնակազմի մասնագիտական հմտություններն ու գործողությունների ներդաշնակման կարողությունները, ամրապնդվել է զինծառայողների պատրաստության մակարդակը։