Ներքին 4 տարի առաջ - 12:29 13-04-2022

Չկա որևէ երաշխիք, որ մեզ կհաջողվի տարածաշրջանում խաղաղություն հաստատել․ Նիկոլ Փաշինյան

Ժողովրդին «խաղաղության դարաշրջան» խոստացող և որևէ պարագայում այդ օրակարգից չշեղվող Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, «զադնի է դնում»։ Այսօր նա ԱԺ-ում հայտարարել է, որ խաղաղության դարաշրջանը գուցեև չստացվի, այսինքն՝ իրենց կառավարությունը դա չկարողանա անել․

«Մեր առաքելությունն այդ է․ գնալ ինչ-որ լուծումների և երկարաժամկետ խաղաղություն ապահովել տարածաշրջանի համար, բայց դա չի նշանակում, որ կա երաշխիք, որ մենք դա կարող ենք անել, մենք դա կարող է չկարողանանք անել ամենատարբեր պատճառներով»,- ասաց Փաշինյանը։

Իսկ ինչո՞ւ վարչապետը չի կարող տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան» բերել, նա հետևյալ պատճառները բերեց․ «Պատճառ համար 1․ մեր ժողովուրդը կարող է ասել, որ դա մեզ համար ընդունելի չէ։

Պատճառ 2-րդ․ միջազգային կոնյունկտուրան կարող է դա թույլ չտալ, որովհետև․․․ եկեք առերեսվենք իրականությանը և ասենք, որ մեր՝ բոլորի աչքի առաջ աշխարհակարգը փլուզվում է։ Եվ ի՞նչ է լինելու դրա արդյունքում, և այստեղ մեզնից կրկնակի, եռակի ջանքեր են պահանջվում, որպեսզի մենք կարողանանք իսկապես այդ փոթորիկը հաղթահարել, բայց մարդկանց հետ պետք է լրջագույն հաղորդակցության մեջ լինել»,- ասաց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով