Ներքին 4 տարի առաջ - 10:53 13-04-2022

Փաշինյանը` ընդդիմադիրներին Արցախ մտնել չթողնելու մասին

Քիչ առաջ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ երեկ Արցախ մեկնած մի խումբ ընդդիմադիր պատգամավորների մուտքը դեպի Արցախ արգելելու դեպքին: Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին արգելել էին մտնել Արցախ, և նրանք Աղավնո գյուղի մոտից հետ էին վերադարձել:

«Տարակուսանքի տեղիք է տալիս նաև այն փաստը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի թույլատրել ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ: Տարակուսանքի տեղիք է տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Արցախի և Հայաստանի կապը: Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ ԱԺ պատգամավորների շարժը արգելելու, որովհետև հենց դա դրա համար է, որ ապահովվի կապը Արցախի և Հայաստանի միջև»,- ասաց Փաշինյանը:

Նշենք նաև, որ ընդդիմադիր պատգամավորներից ոմանք հենց Փաշինյանին են մեղադրում այս դեպքի համար՝ ասելով, որ նա է իրենց անունները հանձնել ադրբեջանական կողմին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան