Արտաքին 4 տարի առաջ - 10:09 13-04-2022

Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունից հետո 29 մարդ հոսպիտալացվել է. CNN

Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն 29 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղի հիվանդանոցների տվյալներին։
Տուժածների մեծ մասը՝ 21 մարդ, հրազենային վնասվածքներով և ծխից թունավորումով, տեղափոխվել են դեպքի վայրի մոտ գտնվող NYU Langone հիվանդանոց։ 10 մարդ արդեն դուրս է գրվել, մնացածների կյանքին ու առողջությանը ոչինչ չի սպառնում, պարզաբանել են հիվանդանոցից։
Հինգ հոգի, որոնցից երեքն արդեն դուրս են գրվել, տեղափոխվել են մոտակա Maimonides բժշկական կենտրոն, ևս երեք տուժած՝ New York – Presbyterian հիվանդանոց։
Բրուքլին շրջանի մետրոյի «36-րդ փողոց» կայարանում հրաձգությունը տեղի է ունեցել առավոտվա պիկ ժամին՝ 08:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 16:30-ին): Իրավապահ մարմինները ներկայումս որոնում են կասկածյալին՝ սևամորթ տղամարդու՝ վառ գույնի շինարարական ժիլետով և մոխրագույն մարզաշապիկով։ Ոստիկանությունն այս միջադեպը դեռ չի որակել որպես ահաբեկչություն, սակայն որևէ վարկած չի բացառվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»