Ներքին 4 տարի առաջ - 19:10 12-04-2022

Հոգեմետ դեղեր իրացրած տղամարդը հայտնաբերվել է. Գավառի քրեական հետախույզների բացահայտումը

Ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տվյալներ էին ստացել, որոնք իրացնելիս համագործակցել են քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, թմրանյութ, հոգեմետ դեղեր պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին մայրաքաղաքի Գյուրջյան փողոցում հայտնաբերվել ու բաժին բերման են ենթարկվել 3 տղամարդ՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ: Զուգահեռաբար՝ Այվազովսկու փողոցից բերման են ենթարկվել ևս 2 տղամարդ։ Անձնական խուզարկություններով և զննություններով հայտնաբերվել են «Լիրիկա» գրառմամբ 12 հաբ ու կաթուցիչ՝ դեղնականաչավուն զանգվածով։

Պարզվել է, որ բերման ենթարկված տղամարդկանցից մեկը, ծանոթի միջոցով, հաբերը 20 հազար դրամով գնել էր մի անծանոթից։ Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները, քրեական հետախույզներին հաջողվեց պարզել վաճառողի ինքնությունը։ Նույն օրը Գավառի բնակիչ, 53-ամյա տղամարդը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց բաժին ու տվեց խոստովանական բացատրություն: Պարզվեց նաև, որ նա փետրվար-մարտ ամիսներին պրեգաբալին և լիրիկա տեսակի հոգեմետ հաբեր էր իրացրել տարբեր անձանց։ Նույն օրը 53-ամյա տղամարդն իր բնակարանից իրավապահներին ներկայացրեց պրեգաբալին տեսակի հոգեմետ 2 հաբ:

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում