Արտաքին 4 տարի առաջ - 17:56 11-04-2022

Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ուկրաինային մատակարարել ծանր սպառազինություն

Գերմանական Rheinmetall սպառազինությունների կորպորացիան հայտարարել է Ուկրաինային իր արտադրած ծանր սպառազինությունը՝ ներառյալ տանկեր, մատակարարելու պատրաստակամության մասին։ Այս մասին գրում է Handelsblatt թերթը՝ երկուշաբթի Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հայտարարությունների ֆոնին առ այն, որ Ուկրաինային անհրաժեշտ է մատակարարել ծանր սպառազինություն։

Ինչպես գրում է պարբերականը, խոսքը մի քանի տասնյակ «Լեոպարդ 1» տանկերի մասին է, որոնք դուրս են գրվել Բունդեսվերի սպառազինությունից. Բունդեսվերն օգտագործում է ավելի ժամանակակից «Լեոպարդ 2» տանկեր։

Կոնցեռնի ղեկավար Արմին Փափերգերի խոսքով՝ առաջին «Լեոպարդը» կարող է Ուկրաինա մատակարարվել վեց շաբաթից։ Առաքման պայմանը Գերմանիայի կառավարության հավանությունն է, ինչը դեռ չկա։ Բերբոկի խոսքերը կարող են վկայել, որ այս դիրքորոշումը սկսել է փոխվել։ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Ուկրաինա զենքի մատակարարման հարցում անհրաժեշտ է «կրեատիվություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան