Ներքին 4 տարի առաջ - 14:36 11-04-2022

«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս սայթաքել է և ընկել. News.am

«Երազ» այգու տարածքում գտնվող զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է եւ ընկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին։

Նախօրեին ժամը 18:50-ի սահմանում զիփլայնի 7 մետր բարձրությամբ տնակից ընկնելու հետեւանքով մահացել է զիփլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ, սակայն, մահացել է։

«Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն ասաց, որ զիփլայնի տարածքը շուրջ մեկ տարի էր վարձակալությամբ տրված Հայկ Գրիգորյանին։
Ողբերգական դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան