Արտաքին 4 տարի առաջ - 11:43 11-04-2022

Մերձմոսկովյան Ստուպինոյում բնակելի շենքում գազ է պայթել. երկու մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել

Մոսկվայի մարզի Ստուպինո քաղաքում գազի պայթյուն է տեղի ունեցել հինգ հարկանի բնակելի շենքում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Պայթյունի հետևանքով Կենտրոնական անցուղի 4 հասցեում գտնվող շենքի մուտքերից մեկի վերին երկու հարկերն ամբողջությամբ ավերվել են, հայտնել է գործակալության աղբյուրը։ Փլուզվել են չորրորդ և հինգերորդ հարկերի առաստաղները, վնասվել է ութ բնակարան։
Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով, զոհվել է երկու, վիրավորվել՝ յոթ մարդ։ ԱԻՆ-ի Մոսկվայի մարզի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ զոհվածների թվում դեռահաս կա։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»