Արտաքին 4 տարի առաջ - 21:37 08-04-2022

Սլովակիան ԱՄՆ-ից կստանա Patriot հրթիռներ Ուկրաինային փոխանցած С-300-ների փոխարեն

ԱՄՆ-ն Սլովակիային կտրամադրի ամերիկյան Patriot հրթիռային համակարգը՝ Սլովակիայի՝ Ուկրաինային տրամադրած С-300 հակաօդային պաշտպանության համակարգի փոխարեն:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Սլովակիայի կառավարությանն ուկրաինական բանակին ցուցաբերած ռազմական աջակցության համար և ասել, որ հանձնարարել է իր վարչակազմին շարունակել ջանք չխնայել ուկրաինացի զինվորականներին իրենց երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ առաջադեմ սպառազինություններ տրամադրելու համար:

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր հերթին ասել է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից շահագործվող Patriot մեկ հրթիռային համակարգ առաջիկա օրերին կտեղակայվի Սլովակիայում։

Թե որքան երկար ժամկետով է տրամադրվում ՀՕՊ համակարգը, դեռ որոշված ​​չէ, հավելել է Օսթինը, բայց ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Սլովակիայի կառավարության հետ հակաօդային պաշտպանության ոլորտում ավելի մշտական ​​լուծման շուրջ:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով