Ներքին 4 տարի առաջ - 16:18 08-04-2022

ՔՊ-ական քարոզիչները, «հորքուրի գանձն» ու ալբանական ջոկատի խարակիրին

Փաշինյանի նախկին վարորդ Ամիգո Ղուկասյանը և իշխանական հայտնի քարոզիչ «Ռուպր Դավոն» վերջին շրջանում ընդհատակ են անցել, սակայն դա՝ միայն արտաքուստ:

Oragir.news-ի տեղեկություններով՝ նրանք ավելի օպերատիվ են հարցեր լուծելիս, քան անգամ ՔՊ-ական շատ պատգամավորներ: Հենց նրանց միջոցով են մարդիկ տեղավորվում աշխատանքի, ոմանք անգամ հեռացվում են աշխատանքից:

«Ռուպր Դավոն» անգամ ՔՊ-ականների վրա է «բոցվում» TikTok-ում: Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանից մի կտոր տեսանյութ է դրել TikTok-ում ու վերնագրել «Լրիվ հորքուրի գանձ», Տիգրան Ավինյանից ևս տեսանյութ կա՝ բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններով, որոնք «Ռուպրը» զլացել է ջնջել կամ չի «նկատել»: Նախագահ Արմեն Սարգսյանը նրա «տարածքում» «միքսվել» է «Զանգեզուր» ֆիլմի համանուն հերոսի հետ, որը պարում էր ժայռի գագաթին: ԱԺ-ում տեղի ունեցած պատգամավորական բախումներն էլ են «Ռուպրի» համար TikTok-ի թեմա դարձել, ինչը նա վերնագրել է «Նոր սուպերբոց. Քոչարյանի ալբանական ջոկատի խարակիրին»: Իսկ նրա TikTok-ի բովանդակության թագն ու պսակը իր սիրելի Նիկոլ Փաշինյանն է, ում «հովանու» ներքո իր սուրը կտրում է աջ ու ձախ:





Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան