Ներքին 4 տարի առաջ - 16:07 08-04-2022

Վստահ եմ` ԼՂ-ում խաղաղապահների արդյունավետ գործունեությունը կնպաստի կայունությանը. Միրզոյան

Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

« Վստահ եմ, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը, ովքեր ապահովում են Արցախի ժողովրդի անվտանգությունը, կնպաստի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանը և սադրանքներ թույլ չտալուն, նորմալ կյանքի վերականգմանը և կայունությանն և անվտանգությանը մեր տարածաշրջանում»,- ընդգծեց Միրզոյանը:

Արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական դերը, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նպատակ ունի:

«Ակնհայտ է, որ երկկողմ համագործակցության օրակարգը ինչպես միշտ հագեցած է, և կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն, պատշաճ կերպով պետք է քննարկել նաև սպասվելիք բարձր մակարդակի հանդիպումը»,- եզրափակեց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի