Ներքին 4 տարի առաջ - 15:07 08-04-2022

Համապատասխան իրավական ընթացք կտրվի. դատախազությունը՝ դրոշի պղծման դեպքի մասին

Այսօր մի խումբ անձինք, որոնք, ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության ներկայացուցիչներ են, այսօր Ֆրանսիայի հրապարակում պղծել են Արցախի Հանրապետության պետական դրոշը, որը հրապարակում բարձրացվել էր ապրիլի 5-ին՝ ընդդիմության հանրահավաքի ժամանակ։ «Բևեռի» ներկայացուցիչները ներկել են դրոշի սպիտակ հատվածը։ Նշենք, որ Արցախի պետական դրոշը Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներից է, և այն անարգելը ենթադրում է քրեական պատասխանատվություն։

Ըստ ՀՀ ՔՕ 331-րդ հոդվածի՝ «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։ Նույն արարքը քրեականացված է նաև Արցախի Հանրապետության Քրեական օրենսգրքում՝ հոդված 352․« Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական դրոշը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Oragir.news-ը գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱՀ դրոշի պղծման դեպքի առիթով հանձնարարվե՞լ է նյութեր նախապատրաստել, Աբրահամյանը պատասխանեց․ «Մշտադիտարկմամբ արձանագրվել է մեր կողմից դեպքի վերաբերյալ համապատասխան տեսանյութը, ուսումնասիրվում է, համապատասխան իրավական ընթացք կտրվի։ Տեսանյութն ուղարկվում է, ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում