Արտաքին 4 տարի առաջ - 12:45 08-04-2022

Պուտինը մասնակցել է Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հրաժեշտի արարողությանը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Քրիստոս Փրկչի տաճարում տեղի է ունեցել քաղաքական գործչի հոգեհանգիտը։ Այն անցկացրել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։ Քաղաքական գործչի հուղարկավորությունը տեղի կունենա Նովոդևիչի գերեզմանատանը։
ՌԼԴԿ առաջնորդը մահացել է ապրիլի 6-ին, 76 տարեկան հասակում։
Պուտինը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի մահվան կապակցությամբ։ Նա նշել է, որ Ժիրինովսկին, որպես երկրի հնագույն կուսակցություններից մեկի հիմնադիր և անփոխարինելի ​​ղեկավար, մեծ ներդրում է ունեցել երկրում պառլամենտարիզմի և օրենսդրության ձևավորման և զարգացման, ինչպես նաև համազգային խնդիրների լուծման գործում։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»