Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:02 08-04-2022

Մոլդովայում կտուգանեն Z-ի և V-ի համար

Մոլդովայում արգելվել են Գեորգիևյան ժապավենը, ինչպես նաև Z և V խորհրդանիշները, որոնք ռուսական զորքերն օգտագործում են Ուկրաինա ներխուժման ժամանակ, հաղորդում է NewsMaker-ը։
Նշվում է, որ օրենսդրական փոփոխությունը հաստատվել է երկրի խորհրդարանի կողմից։
«Մոլդովայում արգելվում են ռազմական ագրեսիան, ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները խթանող խորհրդանիշներն ու ատրիբուտները»,- արգելքը մեկնաբանել են «Գործողություն և համերաշխություն» կուսակցության ներկայացուցիչները։
Պատգամավորները կողմ են քվեարկել նաև օրենսդրական փոփոխությանը, ըստ որի տուգանք է սահմանվում արգելված խորհրդանիշներ արտադրող, ցուցադրող կամ տարածող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Ֆիզիկական անձանց սպառնում է մինչև 9000 լեյ (490 դոլար) տուգանք կամ մինչև 60 ժամ հասարակական աշխատանք, իսկ իրավաբանական անձանց՝ 18.000 լեյ (980 դոլար) տուգանք:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում