Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:41 15-12-2021

Ռուսաստանցի լրագրող Պեգովին բերման են ենթարկել Մոլդովայում

Մոլդովայում ռուսաստանցի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին բերման են ենթարկել և խուզարկել երկրի ​​հատուկ ծառայությունները։ Այս մասին ՌԴ Պետդումայի պատգամավոր Արտյոմ Տուրովը հաղորդել է իր Telegram-ալիքում։

Խորհրդարանականի խոսքով, Մոլդովայում ՌԴ քաղաքացիների մուտքն «անհիմն ու լկտի կերպով արգելելուց» բացի հետաքրքիր դրվագ է տեղի ունեցել:

Տուրովի խոսքով, դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Քիշնև-Մոսկվա չվերթի ժամանակ ռուսաստանցի լրագրողին բերման են ենթարկել և ավելի քան մեկ ժամ պահել Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցները։

Պեգովին սպառնացել են արտահանձնել Կիևին։ Տուրովի խոսքով, լրագրողն արժանապատվորեն է արձագանքել և ավելի ուշ ազատ է արձակվել։

Ըստ Տուրովի, Պեգովը տեսանյութեր է նկարահանել մերձդնեստրյան հակամարտության իրադարձությունների մասին։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում