Արտաքին 4 տարի առաջ - 13:46 07-04-2022

Ուկրաինան ամեն դեպքում կհաղթի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով, անկախ նրանից, թե իրադարձություններն ինչպես կզարգանան և որքան կտևի զինված հակամարտությունն Ուկրաինայում, Կիևն, այնուամենայնիվ, կհաղթի:
Պետդեպի ղեկավար Էնթոնի Բլինքենը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցներն արդեն տրամադրել են կամ շուտով Ուկրաինային կտրամադրեն «10 հակատանկային համակարգ՝ յուրաքանչյուր ռուսական տանկի համար»։
Բլինքենը նաև ասել է, որ Ուկրաինայում զինված հակամարտությունը կարող է ձգձգվել, սակայն նա չի տեսնում ոչ մի «հավանական սցենար», որի դեպքում Կիևը կպարտվի։
New York Times-ը, հղում անելով Պենտագոնի պաշտոնյաներին, հաղորդել է, որ ԱՄՆ-ում են գտնվում ուկրաինացի զինծառայողներ, որոնք ավելի վաղ ծրագրված ուսումնական ծրագրի շրջանակում վերապատրաստվում են՝ յուրացնելու համար Switchblade անօդաչու թռչող սարքերը շահագործելու հմտությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում