Ներքին 4 տարի առաջ - 11:50 07-04-2022

Դեսպան Մկրտչյանը Հունաստանի միգրացիայի նախարարի հետ քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հարցեր

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի միգրացիայի նախարար Նոտիս Միտարակիսի հետ։ Հունաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ շնորհավորելով դեսպանին Հունաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ Հունաստանում իր առաքելության ընթացքում հայ-հունական համագործակցությունը միգրացիայի ոլորտում կդառնա առավել ակտիվ և արդյունավետ:

Դեսպան Տիգրան Մկրտչյանը անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-Հունաստան համագործակցության որոշ ուղղությունների վրա: Փոխադարձ կարեւորվել է Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի Միության միջև առանց թույլվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագրի կիրարկող արձանագրության» նախագծի շուրջ բանակցությունների գործընթացի մեկնարկի հարցը։

Քննարկվել են նաև ՀՀ միգրացիոն ծառայության և Հունաստանի միգրացիայի նախարարության միջև համագործակցության ու փորձի փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր՝ կարևորելով և օգտակար համարելով հունական կողմի ունեցած փորձը միգրացիոն ոլորտում:

Դեսպանը նշեց նաև, որ 2022 թ. հունվարի 1-ից միգրացիոն ծառայությունը գործարկել է աշխատանքի հիմքով կացության կարգավիճակների տրամադրման էլեկտրոնային համակարգը, ինչը կարող է հետաքրքիր լինել հունական կողմի համար։

Հույն նախարարը դրական արձագանքելով դեսպանի առաջարկներին՝ հույս է հայտնել, որ ճանաչողական հանդիպումը շուտով կվերածվի գործնական ծրագրերի: Նախարարը խոստացել է ներդնել առավելագույնը երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան