Ներքին 4 տարի առաջ - 00:17 07-04-2022

Սոնան, Նժդեհն ու քաղաքական թրենդները

Երգչուհի Սոնա Շահգելդյանն ասել է, որ չի մասնակցել ընդդիմության հանրահավաքին, քանի որ նժդեհական է: Վստահ եմ՝ նա Նժդեհից տող անգամ չի կարդացել, բայց դա չի խանգարում, որ լավ ձայն ունենա: Սակայն խոսքը բնավ էլ նրա վոկալի մասին չէ:

Համ էլ գուցե երգչուհին այլ Նժդեհի է նկատի ունեցել, օրինակ, ասենք, իր՝ «Վերև նայիր» տեսահոլովակի ռեժիսոր Նժդեհ Հաբոյանին, երբ ասել է, որ նժդեհական է:

Ի վերջո, նա քաղաքական գործիչ չէ, ոչ էլ միջին վիճակագրական ինտելեկտուալ քաղաքացի, որ Նժդեհին, Չերչիլին կամ, ասենք, Բայդենին իմանա:

Սոնայի ճաշակով ամենադասական քաղաքական գործիչը SAS-ի Արտակն է (Արտակ Սարգսյան), որ ժամանակ առ ժամանակ աջակցում է նրան տեսահոլովակներ նկարելիս ու տարբեր հարցերում:

Կարելի է համարել, որ Արտակ Սարգսյանն ինչ-որ իմաստով առնչվում է Նժդեհի հետ, որովհետև 2017 թ. ձայներ էր հավաքում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի համար, որն իրեն նժդեհական է հռչակել: SAS-ի Արտակի ձայնահավաքությունը ժամանակին թոփ թեմա էր, դատական գործերի հիմք: Այժմ Արտակ Սարգսյանը մաքրվել է նժդեհականության «պիտակից», որովհետև նվիրատվություններ է անում Փաշինյանի կնոջ հիմնադրամներին:

Իսկ ընդհանրապես Նժդեհին փորձում են սեփականաշնորհել շատերը, երբ ուզում են իրենց ասելիքին կարևորություն տալ, ու միակը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է, որ զերծ է մնացել ինքնահռչակ նժդեհական լինելուց, քանի որ Նժդեհը նրա համար ֆաշիստ է:

Ամեն դեպքում, եթե Գարեգին Նժդեհը ողջ լիներ, միայն Սոնա Շահգելդյանին չէ, որ իր ստվերին իսկ մոտ չէր թողնի: Իսկ հիմա, երբ ընդդիմությունը նորից ակտիվացել է, Նժդեհն ու հականժդեհականությունը կրկին թրենդի մեջ են:

Արեգ Արևյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի