Արտաքին 4 տարի առաջ - 21:36 06-04-2022

Հակառակորդն ավարտում է զորքերի վերախմբավորումը. Ուկրաինայի ԳՇ

ՌԴ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել հարձակողական գործողության Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 6-ի երեկոյան ամփոփման ժամանակ, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը։

Նշվում է, որ Ռուսաստանը վերախմբավորում է զորքերը և հետախուզությունը՝ տարբեր հատվածներում փորձելով բարելավել առանձին ստորաբաժանումների մարտավարական դիրքերը և վերականգնել մարտական ​​պատրաստությունը։

Բացի դրանից՝ նկատվել է ռուսական զորքի ստորաբաժանումների տեղաշարժը դեպի երկաթուղային կայարաններ՝ բեռնման և հետագա վերադասավորման համար։ Արձանագրվել է Վալույկի կայարանից (ՌԴ) դեպի Կուպյանսկ երկաթուղային կայարան (Ուկրաինա) զենքով և զինտեխնիկայով բեռնված գնացքների ժամանումը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով