Արտաքին 4 տարի առաջ - 10:38 06-04-2022

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան միասին հիպերձայնային զենք կմշակեն

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան կսկսեն միասին աշխատել հիպերձայնային զենքեր մշակելու ուղղությամբ՝ իրենց AUKUS ռազմական դաշինքի շրջանակում, ասվում է Սպիտակ տան կայքում։
Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ առաջ է անցել Վաշինգտոնից:
AUKUS-ի գործընկերները միասին կաշխատեն՝ առաջադեմ հիպերձայնային համակարգերի մշակումը և հիպերձայնային զենքերին հակազդելու ուղիների մշակումն արագացնելու համար, հաղորդել է Սպիտակ տունը:
Երեք երկրների ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը ազատ և բաց հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին և միջազգային համակարգին, որը հարգում է մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և վեճերի խաղաղ կարգավորումը. հանգամանք, որի կարևորությունը միայն աճել է Ռուսաստանի՝ Ուկրաինա չհրահրված, չհիմնավորված և անօրինական ներխուժումից հետո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան