Արտաքին 4 տարի առաջ - 10:25 05-04-2022

Գերմանիան «ժամանակավորապես ազգայնացնում է» գերմանական Gazprom Germania-ն

Ռուսական «Գազպրոմի» գերմանական դուստր ձեռնարկությունը՝ Gazprom Germania-ն, մինչև սեպտեմբերի 30-ը կանցնի Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության վերահսկողության տակ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի հայտարարությանը։ Պարբերականն այն անվանել է «ժամանակավոր ազգայնացում»:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ղեկավարն այս քայլի անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Gazprom Germania-ն կառավարում է երկրի գազային կարևորագույն ենթակառուցվածքը։ Բացի այդ, նրա խոսքով, մարտի 31-ին «Գազպրոմը» դադարեցրել է Gazprom Germania-ին և նրա ակտիվներին իր մասնակցությունը՝ առանց երկրի կառավարության հավանության և դրանով իսկ խախտել է երկրի օրենքները:
Ըստ Bloomberg-ի, ռուսական գազային ընկերությունը չի բացահայտել իր գերմանական դուստր ձեռնարկության նոր սեփականատիրոջը, սակայն տեղական կարգավորող մարմինների հաշվետվությունից պարզ է դարձել, որ Gazprom Germania-ի սեփականատեր Gazprom Export Business Services-ի բաժնետեր է դարձել «Պալմերի» ընկերությունը: Հաբեկը հայտարարել է, որ գործարքը խախտում է Գերմանիայի արտաքին առևտրի մասին օրենքը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով