Ավելին 4 տարի առաջ - 22:31 04-04-2022

Henkel ընկերությունը որոշել է դեռևս շարունակել աշխատանքը Ռուսաստանում

Գերմանական կոսմետիկայի և կենցաղային քիմիայի արտադրող Henkel ընկերությունը առայժմ կշարունակի աշխատել Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ընկերության վերահսկիչ խորհրդի նախագահ Սիմոնա Բաժել-Տրան, փոխանցում է Իմտերֆաքսը։
Միևնույն ժամանակ նա պարզաբանել է, որ ընկերությունը հետևելու է իրավիճակին և ըստ դրա է որոշումներ կայացնելու։ Բացի այդ, Բաժել-Տրան ընդգծել է, որ Հենկելը լրջորեն է վերաբերվում քննադատությանը և իր դիրքորոշման հետ կապված հարցերին։
Henkel-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Մարկո Սվոբոդան, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանում և Ուկրաինայում ընկերության ակտիվների չպլանավորված դուրսգրումների անհրաժեշտություն չի տեսնում։
Ընկերությունը դադարեցրել է ներդրումները երկրում և հրաժարվել է գովազդային և հովանավորչական նախագծերից Ռուսաստանի Դաշնությունում, սակայն Ռուսաստանում 11 գործարաններում արտադրությունը շարունակվում է՝ միջազգային պատժամիջոցների ներքո:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի