Ավելին 4 տարի առաջ - 23:59 03-04-2022

Լույսի ու խավարի միջև հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանnն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Գոշավանքում։
Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․
«Հավասարակշռությունը շատ փխրուն մի բան է. յուրաքանչյուրի կյանքում՝ ի՛ր պատկերացմամբ...
Ըստ իս՝ Լույսի ու խավարի միջև հայտնված մարդու հավասարակշռությունը գոնե դեպի լույս ձգտումն է, որն էլ հենց ամենաբարդն է:
Խավարածին կյանքը հեշտ է, դեպի իրեն քաշող, դյուրամարս ու արագ ներքաշող, հաճախ լավ արդյունքներով ու գուցե «հաջողությամբ»..., բայց, երբ վառում ես Լույսը, տեսնում ես իրական այլանդակությունը. խավարով պատված այն տեսանելի ու զգալի չէր... ու մենք էլ կիսակույր շատ բան չէինք նկատում...
Եթե Չգիտես, ուրեմն «ներելի՞» է ապրել խավարում: Ոչ: Երիցս ոչ:
Լույսը վառենք: Վառենք ներսում, դրսում, մեր կամ ուրիշի մեջ, վառենք ու տարածվենք համապարփակ..., որ խավարը պակասի, փախչի, կորչի:
Հավատքի լույսից մինչև Գիտելիքի և Սիրո ուժը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով