Արտաքին 4 տարի առաջ - 22:21 03-04-2022

Թալիբներն Աֆղանստանում արգելել են ափիոնի կակաչի աճեցումը

Աֆղանստանում իշխանության եկած արմատական ​​«Թալիբան» շարժումն արգելել է ափիոնի կակաչի աճեցումը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադին։
Կակաչի բերք հայտնաբերվելու դեպքում այն անմիջապես կոչնչացվի, իսկ օրինախախտը պատասխանատվության կենթարկվի շարիաթի օրենքներին համապատասխան, ասվում է հրամանագրում։
Արգելվում է նաև այլ թմրամիջոցների արտադրությունը, օգտագործումը և փոխադրումը։
Թմրամիջոցների առևտրի դադարեցումը միջազգային հանրության հիմնական պահանջներից մեկն էր թալիբներին, որոնք երկրում իշխանությունը զավթեցին 2021 թվականի օգոստոսին։ Թալիբները շահագրգռված են Աֆղանստանի արտաքին ֆինանսական ակտիվներին հասանելիություն ստանալու մեջ։
2021 թվականին Աֆղանստանում ափիոնի արտադրությունն աճել է 8 տոկոսով՝ հասնելով գրեթե 7000 տոննայի, որը կազմում է համաշխարհային ափիոնի 85 տոկոսը՝ ըստ ՄԱԿ-ի տվյալների։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով