Արտաքին 4 տարի առաջ - 17:55 03-04-2022

«Աշխարհը պետք է սարսափի». Ուկրաինայի նախագահի գրասենյակը մեկնաբանել է Բուչայում զոհվածների մասին հաղորդագրությունները

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը տեսաուղերձում ասել է, որ աշխարհը պետք է սարսափի Կիևի մարզի քաղաքներում՝ Բուչայում, Իրպենում և Գոստոմելում տեղի ունեցածից։ Նրա խոսքերը փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Բուչան, Իրպինը և Գոստոմելը քաղաքներ են, որոնք ազատագրվել են և հետապոկալիպտիկ սարսափ ֆիլմի կադրեր են հիշեցնում»,- ասել է Արեստովիչը՝ ռուսական զորքերին մեղադրելով ռազմական հանցագործությունների՝ կողոպուտների, բռնաբարությունների և խաղաղ բնակիչների սպանությունների մեջ:
Նրա խոսքով, զոհերից շատերի ձեռքերը կապված են եղել, մարմինների վրա խոշտանգումների հետքեր են եղել, իսկ մեծամասնությունը սպանվել է ծոծրակին կրակոցով:
«Աշխարհը պետք է սարսափի Բուչայում, Իրպենում և Գոստոմելում տեղի ունեցածից: Ցավոք սրտի, կարծում եմ, որ Ուկրաինայի մյուս քաղաքներում պատկերն ավելի լավ չէ։ Սակայն Ուկրաինայի զինված ուժերը, պաշտպանության այլ ուժերը և Ուկրաինայի հատուկ ծառայությունները կանեն ամեն ինչ՝ հանցագործներին հայտնաբերելու և պատժելու համար»,- ընդգծել է Արեստովիչը՝ հավելելով, որ «ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնա»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի