Արտաքին 4 տարի առաջ - 17:43 03-04-2022

Եվրոպան գազի դիմաց կշարունակի վճարել եվրոյով. Պեսկով

Եվրոպական երկրները կշարունակեն ռուսական գազի դիմաց վճարել եվրոյով՝ համաձայն կնքված պայմանագրերի։ Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով, ԵՄ երկրներն ինչպես վճարել են, այնպես էլ շարունակելու են վճարել եվրոյով՝ համաձայն պայմանագրերի։
«Բայց վերջնական վճարը վաճառողին՝ «Գազպրոմին», ամեն դեպքում, լինելու է հենց ռուբլով՝ այդ եվրոներով ռուսական ռուբլի գնելու միջոցով»,- հավելել է նա։
Նա նաև դա ռուբլով հաշվարկների «համակարգի նախատիպ» է անվանել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում