Ներքին 4 տարի առաջ - 16:02 03-04-2022

Իտալիայի ԱԳ նախարարը այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նախարարը ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։

Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում է։ Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից` ապրիլի 3-ին նախատեսված է Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Այցի շրջանակներում Լուիջի դի Մայոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով