Արտաքին 4 տարի առաջ - 20:42 01-04-2022

Իտալիան բռնագրավել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսների՝ 900 միլիոն եվրո ունեցվածքը

Իտալիայում 900 միլիոն եվրո արժողությամբ գույք է առգրավվել Ռուսաստանի քաղաքացիներից, որոնք հայտնվել են եվրոպական պատժամիջոցների տակ։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն հինգշաբթի Bild թերթի կայքում հրապարակված հարցազրույցում։

«Մենք խստորեն հետևում ենք պատժամիջոցների և, հետևաբար, պատժամիջոցների տակ հայտնված անձանց ունեցվածքի բռնագրավման միջազգային պարտավորություններին: Առայժմ կարելի է խոսել 900 միլիոն եվրո արժողության ընդհանուր գումարի մասին: Մենք գործել ենք արագ և հետևողական, այսուհետ նույնպես շարունակելու ենք այդպես»,- ասել է նա։

Մարտի 22-ին խոսվել է 800 մլն եվրոյի ակտիվների սառեցման մասին։

Մարտի սկզբին Դի Մայոն հայտարարել էր, որ Իտալիան սկսել է «ռուս օլիգարխների ունեցվածքը» բռնագրավելու գործընթացը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան