Ներքին 4 տարի առաջ - 18:34 01-04-2022

Եթե «Հայաստան» խմբակցության առաջարկն ընդունվի, մենք կարող ենք բացասական էֆեկտ ունենալ․Վահագն Հովակիմյան

ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ արտահերթ ռեժիմով ԱԺ քննարկմանն է ներկայացվել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու նախագծին, ասաց.

«Նախագծում իմ կողմից արվել են երկու խմբագրական փոփոխություններ՝ մասնավորապես «հոդվածում» բառը դարձվել է «հոդվածը», «մաս» բառը դարձվել է «մասով»։ Եվ երկրորդ հոդվածի երկրորդ մասում «դադարեցնում»-ի փոխարեն «դադարեցվում». ուղղումներն առաջարկվել էին փորձագետների կողմից, իսկ այլ փոփոխություն չի արվել»։

Ըստ Հովակիմյանի՝ ընթացքում ստացվել է «Հայաստան» խմբակցության առաջարկը, համաձայն որի՝ առաջարկվում է նախագծի երկու հոդվածերը նոր խմբագրությամբ շարադրել։ Նոր խմբագրության իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, առաջարկվում է որոշակի քվոտա սահմանել, թե ովքեր կարող են լինել պաշտոնակատար։ Այս դեպքում առաջարկվում է առավել մեծ թվով մանդատներ ունեցող խմբակցության առաջարկով նրանց ներկայացուցչին նշանակել:

«Պետք է ասեմ, որ առաջարկը ինձ համար ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ այս նախագծի բուն գոյության իմաստը պայմանավորված է նրանով, որ ըստ էության մենք պետք է կարգավորենք ֆորսմաժորային դեպքերը, այսինքն՝ որ մեր կամքից անկախ, որևէ ավագանու կամքից անկախ, իրավիճակներ են ստեղծվում, այսինքն՝ նման իրավիճակներում կարող է ավագանի չլինել։ Մենք այս պահին ունենք Վանաձորի խնդիրը, եթե այս առաջարկը ընդունենք, Վանաձորի խնդիրը չի լուծվելու: Իրավական նրբությունը կայանում է նրանում, որ որպես իրավական նշանակություն ունեցող միավոր Վանաձորի ավագանին դեռևս չունի: Պայմանավորված է սա նրանով, որ ըստ ՏԻՄ մասին օրենքի՝ խմբակցությունները ձևավորվում են առաջին նիստի գումարման փաստով»,- ասաց նա։

Հովակիմյանը ավելացրեց՝ խնդիրը այն է, որ խոշորացվող համայնքներում ֆորսմաժորային իրավիճակները ունենան լուծում։ «Եթե «Հայաստան» խմբակցության առաջարկը ընդունվի, մենք կարող ենք բացասական էֆեկտ ունենալ, և կրկնում եմ՝ առաջարկությունն ինձ համար ընդունելի չէ»,- ասաց Հովակիմյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան