Արտաքին 4 տարի առաջ - 14:17 01-04-2022

Մենք չենք ճանաչում Վրաստանը բաժանելու Ռուսաստանի փորձը. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը մամուլի համար ամենօրյա ճեպազրույցում ասել է, որ «դե ֆակտո ո՛չ (Ցխինվալի) իշխանությունները, ո՛չ Ռուսաստանի կառավարությունն իրավունք չունեն որոշումներ կայացնելու Հարավային Օսիայի ապագայի վերաբերյալ, որը հանդիսանում է Վրաստանի մաս»։

Խոսքը Ռուսաստանի Դաշնությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու ինքնահռչակ հանրապետության իշխանությունների ծրագրերի մասին է։

«Այնպես, ինչպես Միացյալ Նահանգները չի ճանաչել 2014 թվականին Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնազավթումն ու բռնակցման փորձը, այդպես էլ մենք չենք ճանաչել Կրեմլի ցինիկ փորձը՝ ճանաչելու, այսպես կոչված, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախությունը Ուկրաինայի արևելքում, այն բանից առաջ, երբ նա սկսեց Ուկրաինա իր չհրահրված ներխուժումը, մենք չենք ճանաչում նաև Ռուսաստանի կամ նրա վստահված անձանց կողմից Վրաստանի ինքնիշխան տարածքը բաժանելու ինչ-որ ջանքերի արդյունքները»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան