Ներքին 4 տարի առաջ - 13:38 01-04-2022

Դուք անվտանգային հարցերով էիք զբաղվում, մենք էլ ձեզ կտրեցինք բերեցի՞նք. ԱԺ-ում քննարկվում է ՏԻՄ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Վահագն Հովակիմյանը, ով ներկայացնում էր նախագիծը և նախագծի հեղինակն է, ասաց, որ «հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, որոշ խոշորացված համայնքներում ՏԻՄ կառավարումը իրականացնելու ընթացքը խաթարված է, և այս օրենսդրական նախաձեռնության հրատապությունը պայմանավորված է նրանով, որ այն համայնքներում, որտեղ նման խնդիր է ստեղծվել, ՏԻՄ կառավարումը բնականոն շարունակվի և բնականոն վերականգնվի»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե կոնկրետ ո՞ր համայնքներին է վերաբերում խոսքը, և ինչո՞վ է պայմանավորված հրատապությունը՝ Հովակիմյանը պատասխանեց, որ ցանկացած խոշորացված համայնքում, եթե նմանատիպ խնդիր է ստեղծվել, օրենքը կարող է գործել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցադրմանը, թե խնդրի հրատապությունը ո՞րն է, քանի որ միակ խնդիրը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, Ռուբինյանը պատասխանեց. «Տիկին Խամոյան, այդ ի՞նչ էիք անում, երկրի անվտանգային հարցերո՞վ էիք զբաղվում, մենք էլ ձեզ կտրեցինք բերեցի՞նք»։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով